Monday, 20 05 2024
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
19:20
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է
Իրանի նախագահի մահվան մեղադրանքը կուղղվի Իսրայելին
18:22
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ովքեր կառաջադրվեն Իրանում. գլխավոր մրցակիցները
Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
Բաքուն Իրանի նախագահի զոհվելու առթիվ ակնարկներ է անում՝ խեղաթյուրելով փաստերը
17:50
ՆԱՏՕ-ի առանձին երկրներ Ուկրաինայում արդեն վերապատրաստում են զինված ուժերի մարտիկներին. Էստոնիայի վարչապետ
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի ռուսաստան նվազել են, դեպի ամն՝ ավելացել
Կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
17:30
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները
Կիրանցի մոտից 14 անձ բերման է ենթարկվել

Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է երիտասարդներին տոնական օրվա առթիվ, ինչպես նաև միջոցառմանը ներկա ուսանողներին՝ գալիք Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ երիտասարդությունը և մանավանդ ուսանող երիտասարդությունը մեր երկրի վաղվա դեմքն են: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ նրանց մեջ են մեր վաղվա գիտնականները, ստեղծագործ մտավորականները, քաղաքական գործիչները և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր վաղը պետք է մեր ողջ երկրի ու ժողովրդի անունից կայացնեն պա¬տաս¬խանատու որոշումներ: «Դուք այն սերունդն եք, որ ծնվել է անկախ Հայաստանում, որ անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ է ունեցել և ունի ստանալու թե՛ գիտական, թե՛ ցանկացած այլ տեղեկատվություն աշխարհի մասին: Դուք անձամբ ձեզ համար, ձեր ընտանիքների և երկրի համար կարող եք անել ավելին, քան արել են ձեր նախնիները: Ես դրանում համոզված եմ: Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների բացառիկ առաջընթացը, որ կարելի է թռիչք անվանել, կրկին գալիս է հաստատելու և ընդգծելու, որ մարդկային կապիտալն ավելի թանկ է, քան բնական ռեսուրսները: Դուք մեր ժողովրդի համար և ինքներդ ձեզ համար պիտի դառնաք այդ մարդկային կա¬պիտալը, որը դատապարտված է մրցելու բնական ռեսուրսներ վաճառողների հետ. ավելին՝ դատապարտված է նրանց հաղթելու: Մեկ սերնդի աչքի առաջ վերափոխվեց աշխարհը: Ձեր սերնդի կյանքի ընթացքում այդ փոփո¬խու¬թյուն¬ները լինելու են ավելի արմատական ու տեսանելի: Ձեր երեխաները ընտրելու են մասնագիտություններ, որոնց մասին դուք գաղափար չունեք, որովհետև այդ մասնագիտություններն այսօր դեռ գոյություն չունեն: Ես խոսում եմ վաղվա աշխարհի և վաղվա Հայաստանի մասին: Ես խո¬սում եմ այն հասարակության մասին, որը վաղը պետք է ներկայանա ձեզնով»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ ավելացն ելով, որ այդ հասարակությունը կարող է լինել մրցունակ և ունենալ իր տեղն աշխարհում միայն մի դեպքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ միակ դեպքը ժողովրդավարական, ազատ, բայց միաժամանակ լավ կազմակերպված հասարակությունն է, լավ կազմակերպված և արդյունավետ պետական համակարգ ունենալն է: Դրան հաս¬նելու ճանապարհը, վարչապետի խոսքով, սահմանադրական բարեփոխումներն են:

«Ահա հենց այդպիսի փոփոխությունների համար է Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնել անձամբ մեր երկրի Նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավար¬ման խորհրդա-րանական համակարգը կտրուկ արագացնելու է ժողովրդավարաց-ման գործընթացները: Սա այն համակարգն է, որտեղ մրցում են ո՛չ թե անձերը, այլ կուսակցությունները, գաղափարները, սկզբունքները: Պետք է հա¬վա¬¬տալ ժողովրդին և հարգել նրա ընտրությունը: Միայն այսպես մենք կարող ենք մրցունակ լինել վաղվա աշխարհում: Ոմանք ասում են (նաև անձամբ ինձ են ասում), թե խորհրդարանական համակարգը սկզբունքորեն վատը չէ, բայց մեր կուսակցությունները, մեր հասարակությունը պատրաստ չեն նման քայլի: Իմ պատասխանը հստակ է. «Իսկ ե՞րբ ենք պատրաստ լինելու»: Եթե այսօր քայլեր չձեռնարկենք, վաղն առավել ևս պատրաստ չենք լինի: Մարտահրավերներին պետք է դիմակայել, խոչընդոտները պետք է հաղթահարել, հարցերին պետք է պատասխաններ գտնել: Ո՛չ թե արդարացումներ հորինել, թե իբր պատրաստ չենք: Այդպես մենք ոչ մի բանի պատրաստ չենք լինի: Համոզված եմ, որ հենց սահմանադրական բարեփոխումներն են, որ խթանելու են խոշոր և ազդեցիկ կուսակցությունների ձևավորումը մեզանում: Ովքեր պատրաստ չեն, ստիպված են լինելու պատ-րաստվել, ովքեր դեռ բավականաչափ հասուն չեն, ստիպված են լինելու հա¬սու¬նանալ: Սա է առաջընթացի միակ ուղին»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ որևէ հասարակության կենսունակ լինելու կարևոր չափանիշ է այն, թե երիտասարդներն ինչպիսի սոցիալական սանդուղքներ ունեն վեր բարձրա¬նալու համար: Որևէ ոլորտում (լինի ձեռներեցություն, պետծառայություն, թե այլ) երիտասարդները պետք է ունենան աճի հեռանկար և հնարա-վո¬րություն:«Առաջարկվող նոր համակարգը փոխադարձ վերահսկողության և հա¬կակշիռների ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Եվ դուք առաջինն եք, ով պետք է շահագրգռված լինի այդ բարեփոխումներով: Եթե դուք՝ երի¬տա¬սարդ-ներդ, ցանկանում եք լինել հաջողակ, ուրեմն ձեզ պետք է արդար ու ազատ մրցակցության դաշտ, ո՛չ թե ծանոթ ու բարեկամ:

Մեկ անձի շուրջը ձևավորված կուսակցությունները ապագա չունեն քաղաքակիրթ աշխարխում որևէ տեղ, այդ թվում՝ Հայաստանում: Հայ ժո¬ղովրդի հավաքական ուժը առավելագույնս կարող է դրսևորվել հենց խորհրդա¬րանական համակարգում, իսկ խորհրդարանը հենց այդ հավա¬քական ուժն է: Ասվածը չի նշանակում խուսափել անհատական պատասխա¬նատվությունից, չի նշանակում չունենալ առաջնորդներ: Ավելին, ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած են ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր իրենց խառնված¬քով, նկարագրով և տեսական գիտելիքներով պատրաստի երիտասարդ առաջնորդներ են: Խոսքը հայ ժո ղովրդի հավաքական ուժին օրինական իշխա¬նու¬թյամբ օժտելու և նրան վերահսկելու մասին է: Սիրելի՛ երիտասարդներ, դարձրեք ձեր երկիրը ավելի լավը և իմացեք, որ մենք պատրաստ ենք կրկնապատկել ձեր այդ ջանքերը: Մենք ձեզ հետ ենք»,- ասել է վարչապետ Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր, ավելի քան երբևէ, մեզ պետք է համերաշխություն և հանդուրժողականություն: «Համոզված եմ, որ մենք բոլորս միասին մեր երկիրը տանելու ենք առաջ: Դա է մեր ապագան»,- եզրափակել է վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում