«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել ակումբի կազմը։
Հավակնորդների թվում են կիսապաշտպաններ Ֆելիպե Անդերսոնը («Լացիո»), Ռիյադ Մահրեզը («Լեսթեր»), Սադիո Մանեն («Սաութհեմփթոն»), Անվար Էլ-Գազին («Այաքս»)։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 12-րդ տուրից հետո վաստակած 21 միավորով 4-րդ տեղում է։






































