Կանադական 3RDiTEK սթարթափը Indiegogo քրաուդֆանդինգային հարթակում արշավ է սկսել գլխի տեսախցիկ-օղակապի արտադրության միջոցների հավաքման համար: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Դիվայսն օղակապ է, որը հագցվում է գլխին, և որի կենտրոնում տեղադրված է տեսախցիկ: Օղակապին մեկ անգամ սեղմելու դեպքում տեսախցիկը կլուսանկարի, իսկ մատն օղակապի վրա սահեցնելու դեպքում տեսախցիկը կտեսանկարահանի HD ձևաչափով: Բոլոր տվյալները տեսախցիկից հնարավոր կլինի փոխանցել սմարթֆոնին Bluetooth-մոդուլի միջոցով: Մշակողների խոսքով՝ օղակապի տեսախցիկի աշխատաժամանակը կլինի մոտավորապես այնքան, որքան ժամանակակից սմարթֆոնների մեծ մասի դեպքում է:
Ներկայումս սարքը նախագծման փուլում է: Ծրագրվում է հետագայում սարքին ավելացնել բարձրախոս, հիշողության քարտ: Սարքը կարժենա 450-500 դոլար: Սերիական արտադրությունը նախատեսված է 2016թ. վերջին 2017թ. սկզբին:











































