Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Հաքքարի նահանգում հարձակում են գործել ռազմական շարասյան վրա՝ երկարափող զենքերով գնդակոծելով այն։
Մասնավորապես հարձակման է ենթարկվել Շեմդինլի շրջանից Յուքսեքօվայի շրջան մեկնող ռազմական շարասյունը։ Հարձակման ժամանակ սպանվել է մեկ ենթասպա։
Միջադեպից հետո դեպքի վայրում են հայտնվել ոստիկանները և կռվի բռնվել PKK-ի զինյալների հետ։ Բախման ժամանակ վիրավորվել է մեկ ոստիկան։ Նրան տեղափոխել են Յուքսեքօվայի հիվանդանոց։ Տարածաշրջանում մասշտաբային որոնողական աշխատանքներ են սկսվել։









































