ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից հետազոտողների խումբը ունիվերսալ էլեկտրոնային օգնական է ստեղծել բազմանպատակ ռոբոտացված «օձի» ձևաչափով: Այս մասին հայտնում է TJ-ը:
Սարքն անվանվել է Lineform: Ռոբոտացված «օձը» բաղկացած է տասնյակ կոմպակտ սերվոպրիվոդներից, որոնք կառավարվում են Arduino Mega համակարգչով: Արտաքինից այն ծածկված է սպանդեքսից սև «կաշվով»՝ ամբողջ մակերեսով սեղմումների նկատմամբ զգայուն տվիչներով:
Lineform-ը կարող է իր ձևը փոխել վայրկյանից պակաս ժամանակում: Ըստ հեղինակների՝ բավական առաջադեմ ճկուն դիսփլեյների առաջացման հետ այդ «օձը» կկարողանա փոխարինել միանգամից շատ գաջետների՝ ստեղնաշարի, սմարթֆոնի, հաղորդալարի, սեղանի լամպի, ֆիթնես-թևնոցի, նույնիսկ մարզասարքի:
Lineform-ը կարող է պտտվել ձեռքի շուրջը և վերածվել թևնոցի, անատոմիապես հարմար հեռախոսի ձև ընդունել և այլն: Լամպը միացնելիս «օձը» կարող է օգտագործվել աշխատասեղանի լուսավորման համար:














































