Միջազգային ռեյտինգային Fitch Ratings գործակալությունը փոխել է նավթի կանխատեսված գինը, որն օգտագործվում է էներգետիկ սեկտորի կազմակերպության գնահատականի համար: Այժմ վերլուծաբանները 2017-ի երկրորդ կեսից շուտ չեն սպասում գների վերականգնում: Այդ մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ, գրում է korrespondent.net-ը:
Գործակալության տվյալների համաձայն՝ Brent նավթի միջին գինը մեկ բարելի համար 2016-ին կկազմի 55 դոլար, իսկ 2017-ին այդ ցուցանիշը կբարձրանա մինչև 65 դոլար: Կանխատեսված գինը, ինչպես նշվում է, արտացոլում է առաջարկի և պահանջարկի միջև ձգձգվող անհավասարակշռությունը: Իսկ WTI տեսակի նավթի գինը 2016-ին մեկ բարելի համար կկազմի 50 դոլար, իսկ 2017-ին՝ 60 դոլար:










































