Գիտնականները պարզել են, որ որքան հաճախ է կինը (հատկապես երիտասարդ) կշռվում, այնքան ավելի շատ է հակված դեպրեսիոն խանգարումների և առողջական խնդիրների, գրում է The Journal of Nutrition Edication and Behavior պարբերականը:
Նոր փորձին մասնակցել են 1902 մարդ, որոնց 57 տոկոսը կազմել են կանայք: Մասնագետները 10 տարի շարունակ հետևել են նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակին:
Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ ինչքան ուշադիր է կինը հետևում իր քաշին, այնքան ավելի է հակված հոգեկան հիվանդությունների: Մասնագետները նաև նշել են, որ իրենց մարմնի նկատմամբ խիստ ուշադրությունը կարող է հանգեցնել անորեքսիայի:
Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, որ հաճախակի կշռվելը կարող է մեծացնել քաշի ավելացման ռիսկը:









































