Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի վնասներն այս տարի կկազմեն մոտ 5 միլիարդ դոլար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Օսման Այիքը։
Նա դա պատճառաբանել է զբոսաշրջիկների հոսքի կրճատմամբ, այդ թվում նաև Ռուսաստանից. «Այս տարի Ռուսաստանից մեզ մոտ եկած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 20 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ։ Մենք մոտ 600.000 հյուր պակաս ենք ստացել Ռուսաստանից։ Կորուստներ կան նաև այլ երկրներից զբոսաշրջիկների թվում։ Այդ պատճառով էլ կանխատեսում ենք, որ մեր զբոսաշրջային ոլորտի վնասները կկազմեն մոտ 5 միլիարդ դոլար։ Մինչև տարեվերջ մնացել է երկու ամսից էլ պակաս ժամանակ և իրավիճակի վրա կարող է ազդել Եգիպտոս՝ ռուսական ավիաընկերությունների վրա դրված արգելքը և ռուս զբոսաշրջիկների մի մասին Թուրքիա ուղղելը։ Սակայն մենք չենք ակնկալում արմատական փոփոխություններ»։








































