Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի հատվածում ավտովթարի է ենթարկվել ծանրամարտի աշխարհի չեմպիոն 25-ամյա Նազիկ Ավդալյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ Գյումրիի «Գալա-TV» հեռուստաընկերությունից:
Սկզբում Ավդալյանին տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյան հիվանդանոց, իսկ այժմ նրան տեղափոխում են Երևան:
Նախնական տվյալներով, աշխարհի չեմպիոնուհին ողնաշարի վնասվածք է ստացել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































