Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Վաշինգտոնում նոյեմբերի 19-ին կսկսվեն Հայաստան-ԱՄՆ տուրքերի նոր համաձայնագրի բանակցություններ՝ Հայաստանի հետ տուրքերի ավելի նպաստավոր համակարգ որդեգրելու նպատակով։
«Ժամանակակից համաձայնագիրը խիստ կենսական նշանակություն ունի երկու երկրներում աշխատել ցանկացող ներդրողների և գործարարների համար՝ օրինական համակարգը հստակեցնելու և կրկնակի տուրքերից խուսափելու տեսանկյունից»,- հայտնել է է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Արամ Համբարյանը՝ հավելելով, թե նման համաձայնագիրը հավելյալ ներդրումներ կատարելու ջանքերից կվերացնի մի կարևոր խոչընդոտ՝ ավելի սերտացնելով երկկողմ տնտեսական կապերը։









































