Sunday, 05 07 2026
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

2016թ. երբ ատոմակայանը 6 ամսով չաշխատի, էլեկտրաէներգիան կրկին կթանկանա՞

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, կառուցվում է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրական երրորդ հոսանքագիծը: Ի՞նչ է այն տալու Հայաստանի էներգետիկ ոլորտին:

– Հոսանքագծի կառուցման ավարտի նախնական ժամկետը 2018 թվականն է: Եվ այն ընդհանրապես շատ դրական ազդեցություն է ունենալու էներգետիկ ոլորտի վրա, քանի որ էլեկտրաէներգիա արտահանելու ավելի մեծ հնարավորություն է ստեղծելու:

– Իսկ դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման դեպքում այդ երկրից գազի ներկրման քանակը կավելանա՞:

– Իրանի հետ մենք աշխատում ենք էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց սկզբունքով: Եթե ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանվի, համապատասխանաբար գազ կներմուծվի: Նշեմ, որ Իրան-Հայաստան գազամուղն ամբողջ թողունակությամբ չի օգտագործվում, և որպեսզի այն ամբողջ ծավալով օգտագործվի ու տեխնիկապես առավելագույնս շահավետ լինի, պետք է մեծացնել արտահանման հնարավորությունները: Եվ երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման հիմնական նպատակներից մեկն էլ դա է:

– Այդ հոսանքագծի կառուցումից հետո Հայաստանն ինչքա՞ն կավելացնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը:

– Այդ գծի շահագործումը լրացուցիչ 1000 մեգավատտ արտահանելու հնարավորություն կտա: Դա մեր ներքին սպառումից փոքր-ինչ ավելի է, իսկ արտահանումից շեշտակի անգամ շատ է: Տարեկան կտրվածքով հնարավոր կլինի 8-9 մլրդ մեգավատտ էլեկտրաէներգիա արտահանել:

– 2016թ. ատոմակայանի գործարկումը ևս 10 տարով երկարացնելու համար այն պետք է 6 ամսո՞վ կանգնեցվի:

– Ներկա պահին համապատասխան փորձագիտական խմբերը աշխատում են, որպեսզի վերանորոգման համար ավելի հստակ ժամանակացույց տան: Հնարավոր է վերանորոգումը նաև փուլային տարբերակով իրականացնել: Եվ դրա նպատակը ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան ներքին շուկայում առավել շատ օգտագործելն է:

– Եթե անգամ ատոմակայանը ոչ թե միանգամից 6 ամսով, այլ փուլային տարբերակով կանգնի, միևնույն է՝ կայանի չաշխատելու ընթացքում նրա չարտադրած էլեկտրաէներգիայի փոխարեն պետք է այլ կայաններից հոսանք գնել: Եվ դա կարո՞ղ է նորից Հրազդանի ՋԷԿ-ի թանկ էլեկտրաէներգիան լինել:

– Այդ պնդումն այնքան էլ միանշանակ չէ, քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված՝ մենք ունենք պահանջարկի տարբեր դինամիկա: Բացի այդ, մենք ունենք նաև ներմուծելու հնարավորություն:  Կարող ենք լրացուցիչ արտահանել, հետո ետ ստանալ թե Իրանից, թե Վրաստանից: Տարբեր սխեմաներ կան, և պետք է այնպես անել, որ այն սակագնի վրա բացասական ազդեցություն չունենա: Բայց այս ամենն ավելի հստակ կլինի, երբ մշակվի ատոմակայանի վերականգնման գրաֆիկը:

– Հնարավո՞ր է՝ էլեկտրաէներգիան կրկին թանկանա:

– Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, դա շատ լուրջ վերլուծության ու աշխատանքի արդյունք է: Բացի այդ, սակագների պատասխանատուն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է:

– Այդ դեպքում անցած տարի երբ ատոմակայանը վերագործարկման նպատակով ոչ թե 45 օր, այլև 88 օր կանգնեցվեց, ինչո՞ւ ավելի էժան էլեկտրաէներգիա ներմուծելու կամ նման այլ մեխանիզմներ չէին մշակվել, որ Հրազդանի ՋԷԿ-ից թանկ էլեկտրաէներգիա գնվեց, ինչն էլ սակագնի բարձրացման պատճառ դարձավ:

– Դա չնախատեսված կանգառ էր, և շատ ավելի դժվար էր ճիշտ մեխանիզմներ մշակել:

– Այսինքն՝ պլանավորելու դեպքում հնարավոր կլինե՞ր խուսափել թանկացումից:

– Միգուցե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում