Իրաքի բանակը ստացել է ռուսական արտադրության Մի-28 և Մի-35 ուղղաթիռներ: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Հաքիմ ազ-Զամիլին կարծում է, որ «այդ մարտական մեքենաները աշխարհում ամենաարդյունավետ ուղղաթիռներից են և հսկայական դեր կխաղան Իրաքի ռազմական հզորության ամրանդման հարցում»:
Ըստ ազ-Զամիլիի` «նրանք ուժերի հարաբերությունը կփոխեն հօգուտ Իրաքի բանակի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, որոնք գործում են Իրաքի տարածքում»:
Նա նաև հավելել է, որ ռուսական արտադրության այլ զինատեսակներ` «տանկեր, զրահատրանսպորտ և «Կորնետ» հակահրթիռային համակարգերը ևս Իրաք կհասցվեն»:









































