ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերն առողջական խնդիրներ ունի: Նա տեղափոխվել է հիվանդանոց և բժիշկների հսկողության տակ է: Այդ մասին գրում է Reuters-ը:
«Բլատերն այժմ մեծ ճնշման տակ է, ինչը շատ դժվար փորձություն է նրա տարիքի մարդու համար»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահի խորհրդականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ի գրասենյակում խուզարկություն և հարցաքննություններ են իրականացվել: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Յոզեֆ Բլատերը Կարիբյան ֆուտբոլային միության հետ պայմանագիր է կնքել, որը բացարձակապես շահեկան չէր ՖԻՖԱ-ի համար:
Բլատերը նաև կասկածվում է ՖԻՖԱ-ի միջոցների հաշվին Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարներ կատարելու մեջ:









































