Կիսապաշտպան Ադնան Յանուզայը հրաժարվել է մասնակցել Բելգիայի երիտասարդական հավաքականի հանդիպումներին, տեղեկացնում է 101greatgoals.com-ը:
Ֆուտբոլիստը որոշում է կայացրել մնալ Դորտմունդի «Բորուսիա»-ի ճամբարում, որպեսզի կարողանա քրտնաջան աշխատել և տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ Յանուզայը վարձավճարով «Բորուսիա» է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:







































