Օպերացիայի ընթացքում, որը Եվրոպոլի աջակցությամբ տեղի է ունեցել ամբողջ աշխարհում, 133 մարդ է ձերբակալվել: Նրանք բոլորը կասկածվում են ավազակային համակարգերում մասնակցության մեջ` կապված գողացված կրեդիտ քարտերով ավիատոմսեր գնելու հետ, գրում է Rosbalt-ը:
ԵՄ-ի ոստիկանական ծառայությունում նշել են, որ չարագործների գործունեությունը յուրաքանչյուր տարի առնչվում էր միլիոնավոր մարդկանց, իսկ բանկերը, ավիաընկերություններն ու զբոսաշրջային ընկերությունները հսկայական ֆինանսական կորուստներ են կրել:
Ձերբակալություններ են տեղի ունեցել 109 օդանավակայաններում: Ըստ ոստիկանական ծառայության տնօրեն Ռոբ Ուեյնրայթի` օպերացիան դարձավ «Եվրոպոլի, իրավապահ և դատական մարմինների, սահմանապահ ծառայությունների, ավիաընկերությունների և վճարման քարտեր արտադրողների մի քանի ամսվա քրտնաջան աշխատանքի կուլմինացիան»:








































