Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում:
Whoscored.com կայքն ամփոփելով Եվրոպայի լիգայի 4-րդ տուրը կազմել է խորհրդանշական հավաքական, որի կազմում ընդգրկվել է նաև հայ կիսապաշտպանը:
Հիշեցնենք՝ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանական «Գաբալա»-ի դեմ խաղում։ Հենիրխ Մխիթարյանը դարձավ գեղեցիկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։