Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Բելգիայի Սահմանադրական դատարանն առաջարկում է փոխհատուցում վճարել ԼՂ-ից արտաքսվածներին

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Բելգիայի Սահմանադրական դատարանի անդամ Ժան Պոլ Մուրմանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի փախստականների խնդրին.

«Ես մեծապես կարևորում եմ մարդու իրավունքների ու ազատության խնդիրները: Իմ կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել միջազգային հիմնադրամ` ղարաբաղյան հակամարտության արդյունքում հարկադիր վերաբնակներին փոխհատուցում վճարելու համար: Իմ այդ առաջարկը հենված է նրա վրա, որ փախստականներն ու հարկադիր վերաբնակները լիովին իրավունք ունեն վերադառնալու իրենց տները:

Դրա համար էլ նրանց փոխհատուցում վճարելը կլինի ամենաարդարացի և խելամիտ որոշումը: Այսինքն՝ երբ նրանք վերադառնան իրենց տները, նրանք պետք է ստանան այն ամենը, ինչ կորցրել են ղարաբաղյան հակամարտության արդյունքում:

Այս պլանում միջազգային հիմնադրամի ստեղծումը լուծում է միանգամից երկու առաքելություն. նախ այդ հիմնադրամը կարող է յուրաքանչյուր փախստականի ու նրա ունեցվածքի մասին հաշվետվություն կազմել, ապա հետաքննել՝ տեսնելու համար, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը:

Իհարկե, ներկայիս փուլում, երբ հակամարտության կարգավորման ուղիները դեռևս ամբողջապես ի հայտ չեն եկել, իմ առաջարկը կարող է ուտոպիստական հնչել, սակայն, իմ կարծիքով, խնդրի լուծումն այնքան էլ հեռու չէ: Հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել միայն այն դեպքում, երբ նրանց միջև տիրեն փոխըմբռնումն ու թափանցիկությունը»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տարբեր զեկույցներում Ադրբեջանում փախստականների թիվը նշված է 571.272-575.609 մարդ:

«Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակի» վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում նշված է Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից մոտ 570.000 տեղահանվածների մասին:

2004 թվականի փետրվարի 6-ին Ժնևում ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռոն Ռեդմոնդը տեղեկատվություն ներկայացրեց 1988-1993 թվականներին Ադրբեջանից Հայաստան ներգաղթած ավելի քան 360.000 փախստականների վերաբերյալ:

ԵԽԽՎ-ի` 1997 թվականի հունիսի 3-ի «Փախստականներն ու տեղահանվածներն Անդրկովկասում» և 2002 թվականի հունիսի 4-ի «Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակ» զեկույցներում նշված է 300.000 – 350.000 հայ փախստականների մասին:

Այս ամենին պետք է հավելել հակամարտության հետևանքով Հայաստանի սահմանամերձ շրջաններից ներքին տեղահանվածներին, որոնց թիվը տարբեր միջազգային փաստաթղթերում տատանվում է 60.000-ից 72.000-ի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում