Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ երեխա ժամանակ երազել է մսագործ դառնալ: Այս մասին նա ասել է դանիական Straatnieuws թերթին տված հարցազրույցում, որի խմբագրակազմի անդամները անտուններն են: Թերթը նախատեսված է առանց մշտական բնակության վայրի ընթերցողների համար: Հարցազրույցից հատվածներ է ներկայացրել Reuters-ը:
Պապը պատասխանել է հարցին՝ արդյոք երեխա ժամանակ ցանկացե՞լ է Հռոմի պապ լինել: «Ես ձեզ համար գաղտնիք կբացեմ. երբ 4 տարեկան էի, ինձ հարցրին՝ ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ: Ես պատասխանեցի՝ մսագործ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Նա նաև պատմել է, որ կարոտում է փողոցային զբոսանքները, բայց հրաժարվել է քայլել թղթակիցների հետ ու պիցցա գնել: «Ես ուրախությամբ, բայց հենց դուրս գամ, ինձ մարդկանց խումբ կրջապատի»,- ասել է պապը:












































