Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է հաջորդ տարի այցելել Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը։
Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն շնորհավորել է Էրդողանին՝ կապված նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարած հաղթանակի հետ։
Էրդողանն ու Պորոշենկոն քննարկել են նաև նոյեմբերին Անթալիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի հարցը, որում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Ուկրաինայի հարցը։ Քննարկվել է նաև Ուկրաինայի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը, արտաքին մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցը։







































