Լեգենդար Լա-Լատինա թաղամասում գտնվող Պալասիա-դել-Ինֆանտադո պալատը կվերածեն Մադրիդում առաջին մշակութա-ժամանացային կենտրոնի՝ նվիրված գարեջրին: Այս մասին հայտնում է Europa Press պարբերականը:
Ծրագրի իրագործմամբ կզբաղվի Mahou San Miguel գարեջրագործական ընկերությունը:
Նախագծի ճարտարապետ Էկտոր Ֆերնանդես Էլորսի մտահղացմամբ՝ 3 000 քմ մակերեսով շենքում կլինեն կարմիր առաստաղներ հայելիներով, կենտրոնում կլինի պարուրաձև սանդուղք, դիտահարթակ, ներքին բակ շարժական ապակե գմբեթով:
Թանգարանում կներկայացնեն գարեջրի արտադրության ավանդույթներն ու ինովացիաները: Այցելուները նաև կկարողանան տեսնել խմիչքի պատրաստման բնական ընթացքը և համտեսել Mahou San Miguel-ի արտադրանքը:
Սպասվում է, որ թանգարանը կբացվի 2017 թ.:












































