«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հոկտեմբերի 14-ին պայմանագիր է կնքել «Լիվեշտոկ» ՍՊԸ-ի և «Նիկսոֆտ» ՓԲԸ-ի հետ: Ըստ այդմ, նշված նախարարությունը ձեռք է բերել 453 հատ խոշոր եղջերավոր կենդանի, կամ այլ կերպ ասած՝ կովեր:
Մասնավորապես, 191 հատը շվից ցեղատեսակի կովեր են, որոնց համար նախարարությունը վճարել է 232 մլն 236 հազար դրամ: Մյուս 198 հատը հոլշտին ցեղատեսակի կովեր են, որոնց համար գյուղնախը վճարել է 240 մլն 748 հազար դրամ: ևս 64 հատ էլ սիմենթալ ցեղատեսակի կովեր են գնել՝ 77 մլն 817 հազար դրամ արժեքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































