Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դատապարտյալներին խնդրում է դադարեցնել հացադուլը

Հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ երեկվա հանդիպումից հետո Օմբուդսմենն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Մենք այցելեցինք Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպեցինք հացադուլ հայտարարած բոլոր դատապարտյալներին: Երեկ արդեն ներկայացրել ենք նրանց անձնական խնդիրները, իսկ այժմ անդրադառնում ենք համակարգային խնդիրներին, որոնք դատապարտյալների` հացադուլ հայտարարելու հիմնական պատճառն են: Այդ համակարգային խնդիրներն են.

1. Պատշաճ կարգով չի իրականացվում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հարցը, ինչի հետևանքով դատապարտյալները դժգոհում են, որ նույնանման հանգամանքներում տարբերակված մոտեցում է ցուցաբերվում և օրենքը միատեսակ չի գործում:

2. Օրենսդրությամբ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վերաբերյալ համապատասխան հանձնաժողովին միջնորդագրեր ներկայացնելը ըստ օրենքի հայեցողական է և պարտադիր բնույթ չի կրում: Բացի այդ, միջնորդագրեր չներկայացնելը չի պատճառաբանվում ինչն էլ դատապարտյալների շրջանում առաջացնում է դժգոհություններ:

3. Կալանավայրերում իրականացվող առանձին աշխատանքները, մասնավորապես ազատազրկվածների բնութագրեր տալը, պատշաճ չի կատարվում: Ըստ դատապարտյալների, բնութագրեր տալու գործում էական դեր ունեցող հոգեբանը լավագույն դեպքում տարեկան 1-2 անգամ է այցելում իրենց և հաճախ առանց հանդիպելու կամ անձին պատշաճ ծանոթանալու տրամադրում է համապատասխան եզրակացություն դատապարտյալի վարքագծի և ուղղման ընթացքի վերաբերյալ: Նշված աշխատանքների անարդյունավետությունը պայմանավորված է իրավական դաշտի ոչ լիարժեք կարգավորմամբ, երբ չկան դատապարտյալների վարքի, կրկնահանցագործություն կատարելու ռիսկի գնահատման հստակ չափորոշիչներ, ինչպես նաև անձնակազմի որակական ու քանակական անբավարարությամբ (մեկ հոգեբանը սպասարկում է մի քանի հարյուր դատապարտյալի, մինչդեռ, միջազգային պրակտիկայում սահմանված է առավելագույնը 20-25 հոգի):

Հաշվի առնելով համակարգում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակը՝ Արդարադատության նախարարությանն առաջարկում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ոլորտը հրատապ կարգավորելու և բարձրացված խնդիրները հնարավորինս արագ շտկելու ուղղությամբ:

Մտահոգված լինելով հացադուլ հայտարարած անձանց առողջական խնդիրների հետագա հնարավոր բարդացումներով` խնդրում ենք դատապարտյալներին դադարեցնել հացադուլը` հույս ունենալով, որ համապատասխան մարմինները և հանրությունը հասկացել են խնդրի լրջությունը և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ հացադուլ հայտարարած դատապարտյալների հիմնական պահանջը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմի արդար իրագործումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում