«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը բացատրել է, թե ինչու է ռուսական կործանիչը հոկտեմբերին խախտել Թուրքիայի օդային տիրույթը։
Բոնդարևի խոսքով՝ ռուսական ինքնաթիռը մարտական առաջադրանք է կատարել Սիրիայի հյուսիսում, և այդ ժամանակ խիտ ամպամածություն է եղել: «Երբ մեր կործանիչն անցել է Թուրքիայի սահմանի երկայնքով, սարքը ցույց է տվել, որ ինչ-որ մեկի ՀՕՊ-ի ցամաքային միջոցները փորձել են որսալ մարտական մեքենան։ Այդ պատճառով էլ օդաչուն հարկադրված է եղել վայրկյանների ընթացքում կատարել հակահրթիռային մանևր։ Այո, մի փոքր մուտք է գործել թուրքական երկինք, ինչն էլ մենք անկեղծորեն խոստովանել ենք»։