Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Հայաստանի շատ ուղևորափոխադրողներ դարձել են անվերահսկելի. Տրանսպորտի նախարարի տեղակալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը:

– Այս պահի դրությամբ քանի՞ վիրավոր ունենք, նրանցից քանիսի՞ վիճակն է ծանր, ՀՀ քանի՞ քաղաքացի կտեղափոխվի Հայաստան: Արդեն տեղեկություններ ունենք, որ վաղը նաև զոհերի աճյունները կտեղափոխվեն Հայաստան: Ի՞նչ է մեզ հայտնի այս պահին:

– Նոյեմբերի 3-ի ժամը 6-ի դրությամբ՝ Տուլայի մարզի Ուզլավայա, Կիրեևսկ և Նովոմոսկովսկայա բնակավայրերի հիվանդանոցներում ունեինք 33 տուժած, որոնցից 11-ը վերակենդանացման բաժանմունքներում էին: Ի սփոփանք մեզ՝ Նովոմոսկովսկայայում այժմ հիվանդ չունենք, դուրս են գրվել, մյուս քաղաքներում դեռևս ունենք 20 վիրավոր, դեռևս 4-ը Ուզլավայայում վերակենդանացման բաժանմունքում են:

– Բայց մենք ոչնչով չենք կարող սփոփել 8 զոհերի…

– Այո՛, ցավն անսփոփելի է, թույլ տվեք մեր նախարարության անունից ցավակցել բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

– Մեր ժողովուրդն այս պահին կառավարությունից ավելին է ակնկալում: Այս պահին դուք կարողացա՞ք քիչ թե շատ պատկերացում կազմել, թե այս ամենը ո՞ւմ մեղքով կարող էր տեղի ունենալ: Վարորդի՞ մեղքն է, մեքենայի անսարքություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ո՞ւմ պետք է մեղադրել: Գիտենք, որ քրեական գործ է հարուցված Ռուսաստանում: Ի՞նչ է հայտնի:

– Մեր իշխանությունները սերտորեն համագործակցում են Ռուսաստանի հետ, չեմ կարող հստակ պատասխան տալ, առայժմ նախաքննություն է գնում դեպքի պատճառները պարզելու կապակցությամբ: Պետք է զինվենք համբերությամբ: Երբ որ պատկան մարմինները կտան իրենց պրոֆեսիոնալ եզրակացությունը, երբ կլինեն վերջնական փորձագիտական արդյունքներ, միայն դրանից հետո ես կարող եմ Ձեզ ասել պատճառը:

– Մենք ունենք վարորդի ընտանիքի վկայությունները, որ, փաստորեն, վարորդը ոչ ադեկվատ վիճակում է, որպես վարորդ երկու անգամ խնդիր է ունեցել, ծանր հարվածներ է ստացել:

– Եկեք սպասենք: Նախաքննություն է գնում նաև վարորդի առողջական տվյալները ստուգելու հետ կապված, մասնագետները պետք է եզրակացություն տան:

– Իսկ ինչպե՞ս են կարևորվում այս հարցերը, որովհետև մենք հասանք այս ողբերգությանը, նոր սկսեցինք ոլորտը մանրակրկիտ ուսումնասիրել:

– Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ:

– Մեր թղթակիցները Ռուսաստանում խոսում էին ականատեսների հետ, որոնք զարմանում են, թե ինչպես կարելի էր այդ ուղիղ ճանապարհի վրա թույլ տալ այսպիսի վթար, երբ ընդամենը կես ժամ առաջ էր մեկնարկել ընթացքը:

– Ես պաշտոնյա եմ, իրավունք չունեմ ենթադրությունների հիման վրա արտահայտվել և որևէ վարկածի առաջնահերթություն տալ:

– Որքանո՞վ է վերահսկվում այս ոլորտը. կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:

– Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման բնագավառն ամբողջովին վերահսկում է պետության կողմից լիազորված մարմինը, մեր նախարարության տեսչությունը լիովին վերահսկում է կանոնավոր փոխադրումները: Ժամանակին, երբ մենք ազատականացրինք մեր օրենքները, մի քիչ չափազանցրինք սահմանը, որի արդյունքում ունեցանք մի իրադրություն, երբ շատ-շատ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներ դարձան անվերահսկելի: 6 ամիս առաջ մեր նախարարությունը Ավտոմոբիլային տրանսպորտի օրենքի 16-րդ հոդվածի փոփոխության մասին օրինագծեր է ներկայացրել կառավարություն:

– Եվ կառավարությունը ժամանակ չի՞ գտել:

– Ո՛չ, գտել է, ուղղակի այս պրոցեսները ժամանակատար ընթացակարգեր են:

– Բայց դրանք կյանքեր փրկող դրույթներ են, և մենք կարող էինք այլ վիճակ ունենալ այսօր, դրանից ավելի կարևոր ՀՀ կառավարությանն ի՞նչ պետք է մտահոգեր:

– Առաջնահերթ են մարդու կյանքը և նրա անվտանգությունը, բայց պետք չէ այս դեպքի հետ կապված մեղքն ամբողջովին բարդել օրենսդրական բացի վրա: Վերջին հաշվով, դժբախտություն է եղել: Բոլորս ենք ցավ ապրում, մեր 8 հայորդիներն են մահացել օտար հողում՝ հայրենիք վերադառնալու ճանապարհին:

– Ընդհանուր տպավորություն կա, որ ոլորտը անհրաժեշտ չափով և ծավալով չի վերահսկվում: Երեկ Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ գերատեսչական հանձնաժողով է ստեղծվել և պատասխանատուները մեկնել են Ռուսաստան: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Հայաստան-Ռուսաստան միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է ներդաշնակեցնել երկու երկրների մարդատար տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ տեխնիկական պահանջներ էին, որ մինչ այս ներդաշնակեցնելու դեպքում մենք այսպիսի ահասարսուռ դեպքի ականատեսը գուցե չլինեինք:

– Այո՛, ՀՀ առողջապահության, ինչպես նաև կապի և տրանսպորտի նախարարները և նրանց ղեկավարած պատվիրակությունը երեկ մեկնեցին Մոսկվա: Խոսքը վերաբերում է միջպետական համաձայնագրերի փոփոխությանը: Մեր համաձայնագրերը կնքվել են 92թ., արդեն թարմացման կարիք ունեն: Գուցե սա ճակատագրի ծաղրն էր, բայց երկուշաբթի օրը մեր նախարարության ներկայացուցիչը գործուղվել էր Մոսկվա՝ հենց այդ համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու: ՌԴ-ում ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների փոխհարաբերությունները կարգավորվում են համաձայնագրով, ըստ որի՝ նրանց տրվում է մեկանգամյա թույլտվություն: Դա չկար մեր համաձայնագրի մեջ:

– Մենք գիտենք, որ այս ավտոբուսներից օգտվում է մեր ժողովրդի կարիքավոր հատվածը, արտագնա աշխատանքի մեկնողները, ովքեր իրենց ապրուստի միջոցն են հայթայթում: Այսպիսի բյուրոկրատական դժվարությունները կարող են թանկացնել ուղեվարձը:

– Ո՛չ, մենք ունենք Ռուսաստան մեկնող կանոնավոր ուղևորափոխադրողներ, որոնք մեկնում են միջպետական համաձայնագրի պայմանավորվածությունների շրջանակներում, և ունեն երկու կողմերի կողմից հստակեցված չվացուցակ, հստակեցված փոխադրավարձ:

– Բայց մարդիկ նախընտրում են մասնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը, որովհետև գուցե ավելի հարմարավետ է, գուցե ավելի էժան է:

– Չի կարող ավելի հարմարավետ լինել, ինչպե՞ս կարող են չստուգված, տեխզննում չանցած մեքենան, չստուգված վարորդն ավելի հուսալի լինել:

– Երբ մինչև հիմա մասնավոր ընկերություններին թույլ էիք տալիս այսպիսի ուղևորափոխադրումներ իրականացնել, չէի՞ք հետևում, քանի՞ ամիսը մեկ էիք ստուգումներ անցկացնում:

– Օրենքը մեզ թույլ չի տալիս նրանցից որևէ բան պահանջել՝ բացի նրանց վճարման անդորրագիրը և ուղևորների անվանացանկը: Եվ դրանց բացակայության դեպքում կարող ենք 20.000 դրամով տուգանել:

– Բայց դուք պատասխանատվություն ունեք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ:

– Մենք իրավասություն չունենք: Օրենքը փոփոխման խիստ կարիք ունի և շատ շուտափույթ: Երեկ եղավ նախագահի խիստ հանձնարարականը՝ ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի միջպետական փոխադրումները լինեն անվտանգ:

– Եվ հնարավոր է ուղևորափոխադրողները խնդիրնե՞ր ունենան: Այս վթարված մեքենան էլ նոր է եղել:

– 2014թ. մեքենա է եղել, բայց հնարավոր է, որ պատճառը մեքենայի անսարքությունն է եղել, պետք է սպասենք պաշտոնական եզրակացությանը: Եթե մեքենան չի համապատասխանի միջազգային ստանդարտներին, եթե վարորդը չի ունենա համապատասխան որակավորում, իհարկե, նրանց համար կփակվեն դռները: Մենք մի նպատակ ենք հետապնդում՝ մեր քաղաքացու անվտանգությունը:

– Երեկ լրագրողներին տուժածները հարցնում էին՝ արդյո՞ք կարող են Հայաստան հասնել այլ ճանապարհով, կարծես թե նրանք վախեցած էին ավտոբուսով ուղևորվելուց: Ծանր վիրավորները ևս Հայաստանի իշխանություններից միջոցներ էին խնդրում՝ ինչ-որ կերպ տեղափոխվելու և բուժումը շարունակելու Հայաստանում, խնամքի պայմաններում:

– Այժմ Տուլայի մարզում աշխատում է միչգերատեսչական հանձնաժողովը, և մենք ամեն ժամը մեկ զեկուցում ենք երկրի նախագահին և վարչապետին, թե ինչ է կատարվում: Գագիկ Բեգլարյանը Տուլայում է, և այսօր արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վաղը՝ նախնական պայմանավորվածությամբ՝ ժամը 16.00-ին Մոսկվայից Երևան հատուկ չվերթ է իրականացվելու: Կտեղափոխվեն մեր այն քաղաքացիները, ովքեր բժշկի թույլտվություն կունենան ինքնաթիռով ուղևորվելու վերաբերյալ, կտեղափոխվեն նաև զոհերի աճյունները: Ծանր հիվանդներին, եթե բժիշկները չթույլատրեն, չենք կարող տեղափոխել, քանի որ նրանց կյանքին վտանգ կսպառնա: Նրանք կմնան Ուզլավայում, բայց և՛ մեր իշխանությունների, և՛ մեր ռուս գործընկերների կողմից տալիս ենք երաշխիքներ, որ նրանք ոչնչի կարիք չեն զգա՝ ո՛չ սննդի, ո՛չ բուժման, ո՛չ կացարանի հարցերով, կստանան բարձրորակ բժշկական սպասարկում և դեղորայք: Նրանք, ովքեր ցանկանում են գնալ Ռուսաստան՝ իրենց հարազատին խնամելու, մենք կապահովենք նաև նրանց տեղ հասնելը: Մեր նախարարությունում բացվել է թեժ գիծ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում