NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ճապոնացի դպրոցականների մշակած էլեկտրագնացքը, որն աշխատում է սովորական մարտկոցներով, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ փորձնական գնացքը Ակիտա նահանգում երկաթուղով հաղթահարել է 23 կիլոմետր ճանապարհ։ Նոր ռեկորդը գրանցվել է տրանսպորտային միջոցների դասում, որը երկաթուղային ոչ մեծ ճանապարհն անցել է՝ օգտագործելով բացառապես սեփական մարտկոցները։








































