Հյուսիսային Կորեայում մինչև հինգ տարեկան յուրաքանչյուր երրորդ երեխա թերսնման պատճառով տառապում է աճի դանդաղումից, հյուսիսկորեացի կանանց մեկ երրորդն ունի սակավարյունություն: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենամթերքի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին։
Նշվում է, որ բնակչության այդ կատեգորիաներն էլ ավելի են տուժել այս տարվա սաստիկ երաշտից, որը հանգեցրել է բրնձի և եգիպտացորենի բերքի անկման: Ընդհանուր առմամբ ընթացիկ տարում բերքը կրճատվել է 10-15 տոկոսով:
Առավել ծանր հետևանքներից խուսափելու համար ՄԱԿ-ի ծրագիրը պարենի գնման համար միջոցների հանգանակման ժամկետը երկարացրել է մինչև 2016 թվականի հունիսը: Մասնավորապես, ծրագրվում է ներգրավել 160 միլիոն դոլար, առայժմ հանգանակվել է կեսը։











































