Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը Facebook-ի իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին: Ռոյսը նշել է, որ փոքր ժամանակ Play Station-ով միշտ խաղացել է «Բարսելոնա»-ի կազմում:
«Մանկության երազանքներում միշտ խաղում էի «Բարսելոնա»-ում: Անգամ երբ խաղում էի Play Station-ով, միշտ ընտրում էի «Բարսելոնա»-ն: Այդ թիմի կազմում հանդես են գալիս բարձրակարգ խաղացողներ, ովքեր ֆանտաստիկ ֆուտբոլ են ցուցադրում:
Ինչ վերաբերում է թիմիս ելույթներին Եվրոպայի լիգայում, ապա մենք ներուժ ունենք: Սակայն խմբային փուլի արգելքը հաղթահարելուց հետո ավելի հզոր մրցակիցներ ենք ունենալու: Այնպես որ, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ֆունկցիոնալ ինչ վիճակում կլինենք տվյալ խաղային օրը: Մենք ցանկանում ենք խաղալ եզրափակիչում»,- նշել է Ռոյսը:








































