Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնում է 3 պահանջ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհանիսյանը ուղերձ է հղել, որում իշխանությանը ներկայացրել է երեք պահանջ։ «Հնարավոր չէ ստրկացնել այն ազգին, որը բաղկացած է Աստծո կողմից տրված իրավունքների ճանաչումն ու գնահատումը սերտած քաջատեղյակ մարդկանցից:

Բռնակալության սկիզբը տգիտության գոտում է». Բենջամին Ֆրանկլինի այս խոսքերով սկսվող ուղերձը ստորև ներկայացվում է ամբողջությամբ։
«Մեր ազգային-քաղաքական խավի գերակշիռ մեծամասնության լիակատար անպատասխանատվությունը ստիպեց ինձ գնալ քաղաքական բողոքի ծայրահեղ միջոցի` հացադուլի:

Հարկ չկա որևէ մեկին բացատրել մեր ազգի այսօրվա վիճակի ամբողջ ողբերգությունը: Դա հիմնավորապես հայտնի է և բուն քաղաքական դասակարգին, և համայն ազգին: Ես` որպես քաղաքացի և հրապարակային գործիչ, այլևս չեմ կարող ու չեմ հաշտվելու այսպիսի վիճակի հետ: Քաղաքական իմ գործընկերների հանդեպ հարգանքի կանխավարկածից ելնելով, ես իմ բողոքը սկսեցի միայն ու միայն ժողովրդի` արդեն հանրահայտ Պահանջի առաջադրմամբ` խնայելու համար նրանց ինքնասիրությունը և հույս տածելով, որ խիղճ կոչվածն անդառնալիորեն չի լքել այդ մարդկանց:

«Ազատության ծոմի» ողջ ժամանակաընթացքում ես, ի վերջո, համոզվեցի, որ մեր «ընտրանու» մի պատկառելի հատված ոչ խիղճ ունի, ոչ առողջ դատողություն: Այդ մարդիկ հանգիստ անցնում են կողքով և անտարբեր նայում բոլոր այն դժվարություններին, որոնցում ապրում է մեր ժողովուրդը: Նրանք անկեղծորեն համարում են, որ կարելի է տարիներով չարաշահել ժողովրդի վստահությունը, փորձարկել նրա համբերությունը, քամահրել իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: Մի խոսքով` մշտապես պղտորել սեփական բարեկեցության ակունքը:

Իմ ահազանգը հնչեցնելու պահից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ իրենց զորակցությունը հայտնեցին ինձ: Այսօր ես իրավունք ունեմ խոսելու նաև նրանցից շատերի անունից: Քաղաքական անդաստանի իմ հարգարժան գործընկերներ` կառավարող կոալիցիա, ՀՀ գործող նախագահ, իշխող և ընդդիմացող դասակարգեր, դուք ցանկանում էիք իմանալ իմ քաղաքական առաջնահերթ պահանջները` ահա դրանք.

Առաջին` ես պահանջում եմ գումարել Սահմանադիր ժողով` Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակման և ընդունման համար: Երկրի Մայր օրենքը պետք է մշակվի և հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում, ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը: Ժողովրդի այս պահանջի մերժումը նշանակում է անձնական իշխանությունը վեր դասել ազգային շահերից:
Երկրորդ` ես պահանջում եմ, որ Հայաստանը ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Ի՞նչը կարող է ձեզ և մեզ սթափեցնել, ո~վ հայ քաղաքական գործիչներ: Մի՞թե լոկ անձնական քրեական պատասխանատվությունը: Եթե մեր ազգային արդարադատությունն անզոր է երկրում ապահովել օրենքների պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դիմելու միջազգային արդարադատությանը: Սույն առաջարկը մերժելու դեպքում ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու հավաստիացումներն ուղղակի դատարկ խոսքեր են:

Երրորդ` ես պահանջում եմ, որ Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները և պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` սահմանադրորեն ամրակայված նրա սահմաններով: Կարիք չկա ինչ-որ մեկին ապացուցել, որ Հայաստանի կողմից Արցախի միջանկյալ կարգավիճակի «մադրիդյան» ճանաչումն Ադրբեջանի կազմում` մինչև նոր հանրաքվեի անցկացումը, հակասում է ԼՂՀ սահմանադրության տառին ու ոգուն: Ժողովրդի այս պահանջի մերժումը համազոր է արցախցիների կամքի անտեսման:
Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ճանապարհին` ահա սրանք են քաղաքական իմ պահանջները: Ես կոչ եմ անում իմ համաքաղաքացիներին, քաղաքական բոլոր գործընկերներին` անվերապահորեն պաշտպանել դրանք:
Ես կոչ եմ անում նաև բոլոր նրանց, ովքեր ցայսօր իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանում օտար տերություններից կախյալ ավտորիտար, պլուտոկրատիկ և կոռուպցիոն իշխանակարգի դեմ իմ բողոքին` սատար կանգնել պարզ ու շիտակ այս պահանջներին:

Թանկագին հայրենակիցներ, մեր պետության ճակատագիրը կախված է յուրաքանչյուրիցս: Եկել է ժամը, երբ ազգը պետք է իր համար կարևոր ընտրություն կատարի. ապրել առաջվա պես կամ վերափոխել իրեն վիճակված այսօրը:

Արդարությունը մեր զենքն է, հայաստանակենտրոն փոփոխությունների կամքը` հաջողության գրավականը:

Իսկ մնացյալի մասին` արդեն միասին և հավասարը հավասարի սկզբունքով, կխոսենք մեր հրավիրելիք բաց ժողովի ընթացքում, որը կկայանա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, առաջիկա մայիսի 21-ի ուղիղ կեսօրին: Կհանդիպենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում