Միգրացիոն ճգնաժամի պատճառով տարաձայնությունները սպառնում են պառակտել Եվրամիությունը: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելին:
«Մենք չենք կարող ռիսկի դիմել ԵՄ-ի անկմամբ»,- ասել է Գաբրիելը Բեռլինում` «Արևելյան Եվրոպայի տնտեսության օրը» ֆորումի ժամանակ, նշելով, որ ԵՄ-ն երբեք կործանմանն այնքան մոտ չի եղել, որքան այժմ: Նախարարի խոսքերով` դա կդառնա տնտեսական և քաղաքական աղետ:
Գաբրիելը նշել է, որ փախստականների պատճառով խորը տարաձայնությոնները ծագել են ոչ միայն Արևմտյան և Արևելյան Եվրոպայի միջև, այլև ԵՄ-ի «հին բնակիչների» միջև:









































