Նոյեմբերի 4-ից Մալթան կդադարեցնի իր մասնակցությունը առանց վիզայի տեղաշարժման Շենգենյան համաձայնությանը: Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 3-ը այդ երկրի սահմաններում, որը գտնվում է Միջերկրական ծովի հարավային մասում, կգործի սահմանային վերահսկողությունը, հայտնել է Times of Malta թերթը:
Այդ որոշման պատճառը Մալթայի մայրաքաղաք Լա-Վալետեում Եվրոպայի և Աֆրիկայի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 11-12-ն անցկացվող միջազգային կոնֆերանսն է, ինչպես նաև նոյեմբերի 27-29-ին Համագործակցության երկրների` Մեծ Բրիտանիայի և նրա նախկին գաղութների, տիրապետությունների և հովանավորյալների, ղեկավարների հանդիպումներն են:
Շենգենյան զոնայի երկրների քաղաքացիների համար հանված է վիզային վերահսկողությունը ներքին սահմաններում: Շենգենյան խմբի դեսպանատները տալիս են Շենգենյան վիզա, ինչը թույլ կտա մասնակից երկրների քաղաքացիներին տեղաշարժվել Շենգենյան զոնային մասնակից երկրներով:









































