Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռել է փոխել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի սեփականատիրոջը: Ըստ դատարանի վճռի` հեռուստաընկերության 100 տոկոս բաժնետոմսերը պետք է վերադարձվեն նախկին տիրոջը` գործարար Կիբար Խալվաշիին, գրում է BBC-ն:
Խալվաշին հայտարարել է, որ բաժնետոմսերը վաճառելու որոշումը 2006-ին ինքն ընդունել է կառավարության ճնշման ներքո` ներառյալ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի: Օգոստոսին Խալվաշիի հայցով կալանքի տակ է առնվել հեռուստաալիքի ունեցվածքը:








































