Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Զատկական Ս. Պատարագ և Հոգեհանգիստ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերու ի Ցյուրիխ

Ապրիլի 24-ին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնին առիթով Ցյուրիխի Տիւպէնտօրֆ գիւղաքաղաքի Հռովմէական Ս.Մարիամ Աստուածածին եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ հայածէս Ս. Պատարագ իսկ Ս. Պատարագի աւարտին կատարուեցաւ Հոգեհանգստեան Պաշտօն Հայոց Ցեղասպանութեան 96.ամեակի անմեղ զոհերի յիշատակին:

Զատկական Սուրբ Պատարագը մատոյց Զուիցերիոյ Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ և Ժնևի Ս. Յակոբ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ նորանշանակ Տ. Մեսրոպ Վարդապետ Պարսամեանը, առընթերակայ ունենալով Ցյուրիխի Հոգևոր Հովիւ Տ. Շնորհք Քահանայ Չէքիճեանը իսկ Ս. Սեղանին սպասարկեցին ուրարակիր դպիրներ ու դպիրներ:

Տաղաւարի սոյն Պատարագին ներկայ էին Ցյուրիխի ու Նէօշաթէլի Եկեղեցական Խորհուրդի անդամները գլխաւորութեամբ Ատենապետեր Տիարք Վռամշապուհ Թերզիեանի ու Ալէն Ուկնատի: Այս տարուան Զատկական Ս. Պատարագը աննախընթաց էր իր աւելի քան երկու հարիւր հայ հաւատացեալներու ներկայութեամբ, որոնք պիտի ծանօթանային ու Բարի Գալուստ մաղթէին Զուիցերիոյ Թեմի իրենց նորանշանակ Առաջնորդական Տեղապահ Հայր Սուրբին յանձին Հոգշ. Տ. Մեսրոպ Վարդապետ Պարսամեանի:

Սուրբ Պատարագի աւարտին Հայր Սուրբը ներկաներուն փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնն ու Ս. Յարութեան Տօնի պատգամը որմէ յետոյ կատարուեցաւ նաև Հոգեհանգստեան յատուկ կարգ ի յիշատակ Մեծ Եղեռնի աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակներուն:
Հայոց Ցեղասպանութեան 96. տարելիցի ոգեկոչման արարողութեան առթիւ ուղերձով մը հանդէս եկաւ նաև՞ Զուիցերիա-Հայաստան Ընկերակցութեան Խորհուրդի անդամներէն Պրն. Անտրէաս Տրայզիպնըրը ով արձագանգ եղաւ Զուիցերիոյ ժողովուրդի Հայոց Ցեղասպանութեան հանդէպ դրսևորեց դիւրազգացութեանը ու կիսեց հայ ժողովուրդի վիշտն ու ցաւը:

Ս. Պատարագի աւարտին եկեղեցւոյ յարակից սրահին մէջ տիկնանց յանձնախումբին կողմէ խնամքով պատրաստուած էր Զատկական հիւրասիրութիւն` «Սիրոյ Սեղան», որու ընթացքին Հոգշ. Հայր Սուրբին ցուցադրուած մտերմիկ ու ջերմ ընդունելութիւնը այդպիսի մթնոլորտ մը կը պարզէր որ կարծէք նորանշանակ Հայր Սուրբը երկար ժամանակէ ի վեր արդէն բոլորին ծանօթ էր և կը գտնուէր իր հարազատ յարկին մէջ:
Տիրոջ Հրաշափառ Ս. Յարութեան Տօնը Ցյուրիխի մէջ իր ետին ահաւասիկ այսպիսի անմոռանալի օր մը կը թողուր:

Ցյուրիխի Եկեղեցական Ծուխ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում