Բռնցքամարտի համաշխարհային միությունը (WBC) Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերին աշխարհի պատվավոր չեմպիոնի կոչում է շնորհել:
«Պատվավոր չեմպիոնը աշխարհի չեմպիոն չի հանդիսանում, բայց ցանկացած ժամանակ իրավունք ունի չեմպիոնական գոտու համար մենամարտ պահանջել»,- նշված է WBC-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մեյուեյզերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, սակայն շատերը կարծում են, որ նա ռինգ կվերադառնա՝ 50-րդ մենամարտն անցկացնելու նպատակով:
Պատվավոր չեմպիոնի կարգավիճակը Մեյուեյզերին թույլ կտա արտահերթ մենամարտեր պահանջել՝ կիսամիջին և առաջին միջին քաշային կարգերում չեմպիոնի տիտղոսի համար:









































