Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 3-ին Թուրքիայի 18 նահանգում ձերբակալություններ են իրականացվել։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 40 մարդ, ևս 20-ը ենթակա են ձերբակալման։
Ձերբակալվածներին կասկածում են «ռազմական գաղտնի փաստաթղթեր» պահելու համար։ Գործողության կենտրոնը եղել է Իզմիրի նահանգը։
Իզմիրի գլխավոր դատախազությունը դեռ 2013 թվականից քննում է լրտեսական գործունեության ու ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման գործը։ Ընդգծվում է, որ ձերբակալվածների թվում կան նաև գյուլենական շարժման հետ կապված անձինք։







































