Չինաստանի Ժողովրդական բանկը(ՉԺԲ) ուրբաթ հայտարարել է, որ կդիտարկի Շանհայի շրջանում ազատ առևտրի փորձնական ծրագիրը, ինչը թույլ կտա բնակիչներին առևտրի ընթացքում գնել արտասահմանյան ակտիվներ, իսկ արտասահմանյան ընկերություններին՝ պարտատոմսեր բացել յուաններով՝ գրում է Bloomberg-ը:
Բանկի մյուս նախաձեռնություններով չինական ընկերություններին թույլ են տալիս առևտուր անել միջազգային ընկերությունների հետ և ստեղծել համատեղ ձեռնարկություններ:
Այդ միջոցառումները ձեռնարկվել են օգոստոսին յուանի խիստ արժեզրկման պատճառով, ինչը 2 ամիս ֆոնդային շուկան վերածել է քաոսի: Սեպտեմբերին ներդրողները երկրից դուրս են բերել $194 միլիարդ՝ կապիտալի ընդհանուր արտահոսքը 2015 թվականին հասցնելով $669 միլիարդի:
Բանկի հայտարարությունը նպաստել է տասնամյակի ընթացքում յուանի ամենաբարձր աճին, որի փոխարժեքը չինական ֆոնդային շուկայում առևտրի ընթացքում ամրացել է 0,6%-ով՝ հասնելով 6,3175 դոլարի:
Երկու ամսվա ընթացքում բարձր անկայունության հետևանքով ՉԺԲ-ն ֆոնդային շուկաներում ծախսել է $137 միլիարդ ոսկու արժույթի պաշարներ՝ կապիտալի արտահոսքը նվազեցնելու համար: Չինաստանի գումարային պաշարները կազմում են $3,5 տրիլիոն:









































