Թուրքմենստանում հանրակրթական դպրոցներում հանվել է «Ռուհնամե» գրքի ավարտական քննությունը, որը գրել էր նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը: Ինչպես նշում է Хроники Туркменистана պարբերականը, այդպիսի որոշում է կայացրել կրթության նախարարությունը, և հիմա ավարտական քննություն կլինի ոչ թե «Ռուհմնամեի» վրա հիմնված թեստով, այլ ինֆորմատիկայից:
Ինչպես հայտնում է հրատարակչությունը, տասներորդ դասարանցիների մեջ այդ լուրը խուճապ է առաջացրել, քանի որ նրանցից շատերը լուրջ պատրաստվել էին «Ռուհնամեի» քննություն հանձնելուն: Բանն այն է, որ այդ գրքի իմացության ստուգման քննությունը պարտադիր է նաև ինստիտուտ ընդունվելու համար: Ուսուցիչներին այսպիսի հրամանի իջեցումը վկայում է այն մասին, որ այս առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրից: «Ռուհնամեն» դասավանդողները դպրոցների ղեկավարների հետ համաձայնության են եկել՝ դասավանդելու դպրոցական այլ առարկաներ:
Նիյազովի ժամանակ, որը մահացել է 2006 թ., «Ռուհնամեն», որը բարոյական իրավունքների հավաքածու է, պետք է կարդար երկրի յուրաքանչյուր քաղաքացի: «Սուրբ գրքի» մասին գիտելիքի իմացության քննություն էին հանձնում նույնիսկ պետական պաշտոնյաները:«Ռուհնամեի» համար վերանվանվել է սեպտեմբեր ամիսը, իսկ սեպտեմբերի 12-ը դարձել է ազգային տոն:
Սակայն Թուրքմենբաշու հետնորդը` Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հետզհետե հրաժարվում է Նիյազովի ժառանգությունից, այդ թվում՝ նաև «Ռուհնամեից»: 2009 թ. գարնանից իշխանությունների կողմից սկսվեց այս գրքի օրինակների առգրավումը երկրի բոլոր հաստատություններից և կազմակերպություններից, իսկ մինչ այդ՝ 2008 թ., դրա դասավանդման ժամերը կրճատվել էին:









































