Saturday, 27 04 2024
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

«Միրաժ» ակումբում 2 արարատցի գլուխները կորցրել են պարուհիներին մերկ տեսնելու ցանկությունից

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Ս.-ի և Հովհաննես Գ.-ի գործի դատական քննությունը:

Արարատի մարզի բնակիչներ, 24-ամյա Արթուրը և 27-ամյա Հովհաննեսը մեղադրվում էին խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում երիտասարդներն այցելել են Նորագավիթում գործող «Միրաժ» գիշերային ակումբ՝ զվարճանալու:

Գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ նրանք իրենց սեղանի մոտ են հրավիրել ակումբի պարուհիներին, բայց, ըստ մեղադրանքի, «համապատասխան գումար վճարելու փոխարեն» Արթուրը քաշքշել է պարուհիների ներքնաշորերից, պահանջել է, որ նրանք մերկանան, որպեսզի լիակատար լինի «միրաժի» զգացողությունը:

Պարուհիները մերժել են, չեն մերկացել: Արթուրը զայրացել ու հայհոյել է նրանց:

Հետո տղաների «թիրախում» հայտնվել է ակումբի մատուցողուհին, ով նրանց առաջարկել է հարևան սեղանից տեղափոխվել իրենց սեղանի մոտ ու չաղմկել:

Ցավագին ընդունելով մատուցողուհու առաջարկը՝ Արթուրն ու Հովհաննեսը, ըստ մեղադրանքի, հայհոյել են նաև մատուցողուհու, ապա՝ նրանց կարգի հրավիրելու համար մոտեցած  մենեջերուհու հասցեին, ինչպես նաև հայհոյել են անհասցե՝ «իրենց հաճույքի համար»:

Հովհաննեսը, շարունակելով խուլիգանական գործողությունները, բաժակ է նետել մատուցողուհու հետևից: Բաժակը ջարդվել է:

Երկու հաճախորդների բարձրացրած աղմուկի պատճառով ակումբի մնացած հաճախորդները հեռացել են, ակումբի աշխատանքը դադարեցվել է ժամանակից շուտ:

Բայց Արթուրի ու Հովհաննեսի «ելույթը» չի ավարտվել: Բանն այն է, որ նրանք նախապես, գումար չունենալու պատճառով, ակումբում «գրավ էին դրել» բջջային հեռախոս:

Արթուրը չի ցանկացել հեռախոսը թողնել ակումբում, առաջարկել է  հեռախոսը փոխարինել ժամացույցով: Սկզբում նա այդ առաջարկն արել է ակումբի մենեջերուհուն, իսկ երբ նա չի համաձայնել՝ ակումբի սեփականատիրոջ որդուն՝ Գարիկին:

Արթուրի առաջարկը չի ընդունվել: Նա ու Հովհաննեսը վիճաբանել են Գարիկի հետ, հայհոյել են նրան: Դրանով էլ չբավարարվելով՝ Արթուրը բռունցքով խփել է Գարիկի դեմքին, սեղմել է նրա պարանոցը՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Նույն ժամանակ Գարիկին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նաև Հովհաննեսը:

Գիշերային «ելույթի» համար խուլիգանության իրական, ոչ «միրաժային» մեղադրանք է առաջադրվել Արթուրին ու Հովհաննեսին:

Նախաքննության ժամանակ իրենց մեղավոր չճանաչած Արթուրն ու Հովհաննեսը դատարանում ընդունել են իրենց մեղքը, զղջացել են, հայտնել են, թե հարթել են պատճառված վնասը: Գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Ամբաստանյալները բնութագրվում են դրական: Այն, որ «Միրաժում» գործողություններ կատարելու պահին եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում, հաստատվել էր տուժողի, վկաների ցուցմունքներով, ինչպես նաև այդ օրը ակումբում կատարած նրանց պատվերի վերաբերյալ գրառումով: Նրանց պատվերը, մասնավորապես, գարեջրի մասով՝ գրանցվել էր այսպես. «Կիլիկիա» գարեջուր՝ 1+1+1+1+1+1…

Մեղադրող դատախազը միջնորդել էր Արթուրին ու Հովհաննեսին դատապարտել տուգանքի՝ յուրաքանչյուրին՝ 400 հազար դրամի չափով:

Տուժողը հայտնել է, որ ամբաստանյալներն ամբողջությամբ վերականգնել են իրեն պատճառված վնասը՝ 580 հազար դրամի չափով:

Դատարանը որպես ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առել, որ նրանք հանցավոր արարքը կատարել են ալկոհոլի ազդեցության տակ, իսկ Արթուրը հանցագործության մեջ ունեցել է առանձնապես ակտիվ դեր՝ նա է քաշքշել պարուհիների ներքնաշորերից, նա է պահանջել, որ պարուհիները մերկանան, նա է սկսել վիճաբանությունը Գարիկի հետ, բռունցքով խփել է նրա դեմքին, սեղմել է պարանոցը՝ տուժողի առողջությանը պատճառելով կարճատև քայքայումով թեթև վնաս:

Դատարանը մեղավոր է ճանաչել ամբաստանյալներին:

Հովհաննես Գ.-ն դատապարտվել է տուգանքի 350 հազար դրամի չափով:

Արթուր Ս.-ն դատապարտվել է 3 ամիս ազատազրկման: Նրա խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, փոփոխվել է, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Արթուր Ս.-ն արգելանքի տակ է առնվել հենց դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում