Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով վերջերս վերսկսել է իր մարզումներն ընդհանուր խմբում, ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը:
Այս մասին հաղորդել է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի և ՊՍԺ-ի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:







































