Forbes-ի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը տեխնոլոգիայի արտոնագիր է տվել, որը հարվածի դեպքում էկրանը կպաշտպանի վնասվելուց։ «Էլեկտրոնային սարքի համար էկրանների ակտիվ պաշտպանություն» անվանումը ստացած արտոնագիրը ներկայացվել է Apple-ի ինժեներ-մեխանիկի կողմից։
Համակարգի աշխատանքն իրականացվելու է հաղորդիչ սարքերի օգնությամբ, որոնք կարող են ֆիքսել, թե որ պահին է ընկնում սարքը, ինչից հետո էկրանի շուրջ կհայտնվի բամպերը, որը կկանխի էկրանի վնասվելը։ Բամպերը կարող է բաղկացած լինել այնպիսի նյութերից, ինչպիսիք են պլաստիկը, պոլիէթիլենը կամ մետաղը։ Ընդգծվում է, որ նոր iPhone-ները կստանան այդպիսի համակարգ։










































