Saturday, 27 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է

«Բոյով, սիրուն, կարիչնիվի մազով ու աչքով» Facebook-ի ընկերուհուն գտնելու ճանապարհին սպանված 27-ամյա Վազգենի սպանության նոր մանրամասները

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ  շարունակվեց Գագիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը:

27-ամյա Գագիկը մեղադրվում է այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին՝ դեմքին, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսներին, որովայնի շրջանին, ու սպանել է նրան:

Գագիկ Աբրահամյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Այդ արարքի համար Գագիկ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտարարել է, թե մարդասպան չէ, դեպքի պահին պաշտպանել է իր ընտանիքը, դիտավորություն չի ունեցել սպանություն կատարելու:

Գագիկը բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, խնամքին է մանկահասակ երեխան:

Սպանված Վազգենը նույնպես 27 տարեկան էր, բարձրագույն ճարտարապետական կրթություն ուներ: Հայրը շինարար է եղել, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ Մարտակերտում:

Վազգենին մեծացրել են մայրն ու տատիկը: Երբ մայրն էլ է մահացել հիվանդությունից, Վազգենը մնացել է տատիկի հետ:

Նա տեսողական խնդիրներ է ունեցել, կրել է ակնոց:

Դեպքի օրը Սյունիքից Վազգենենք հյուր են ունեցել. հեռու ազգական Արշակյանը, ում հղի կինը առողջական խնդիրներ ուներ, կնոջ հետ եկել էր Երևան՝ բժշկի դիմելու:

Երեկոյան Վազգենենց տանը հաց են կերել, օղի են խմել, ապա Վազգենն ու բարեկամը դուրս են եկել «մաքուր օդ շնչելու»: Հասել են այն շենքին, որտեղ՝ թիվ 32 բնակարանում, վարձակալությամբ ապրել է Վազգենի «ֆեյսբուքյան» ծանոթուհին: Աղջիկն այդ պահին այլևս այդտեղ չէր բնակվում, բայց Վազգենը չգիտեր այդ մասին:

Նրանք բարձրացել են երրորդ հարկ, թակել են բնակարանների դռները… «32» բնակարանի դուռը բացող չի եղել: Վազգենն  ու բարեկամը երկուական անգամ թակել են «31» և «33» բնակարանների դռները: «33» բնակարանում բնակվող Գագիկի հետ նրանք վեճի մեջ են մտել, որն ավարտվել է Գագիկի կողմից հասցված դանակի հարվածներով:

Վազգենի «ֆեյսբուքյան» ծանոթուհին, իրոք, ժամանակին վարձակալությամբ ապրել է Աբելյան փողոցի հիշյալ շենքի «32» բնակարանում, բայց դեպքի պահին նա արդեն այդտեղ չէր բնակվում: Վազգենին աղջիկը երբևէ չէր հանդիպել…

Դատարանում հարցաքննվեց Վազգենի հետ դեպքի վայրում գտնված, իրադարձությունների ծավալմանը մասնակից դարձած, փաստորեն սպանության ականատեսը եղած միակ ու կարևոր վկան՝ Արշակյանը:

Նա հայտնեց, որ դեպքի օրը Կապանից  իր քենու ամուսնու մեքենայով հղի կնոջ հետ ժամանել է Երևան: Կնոջը պետք է բժշկական հետազոտման տաներ, նա առողջական խնդիրներ ուներ, որոնք կարող էին անդրադառնալ հղիության ընթացքի վրա:

Երևանում Արշակյանի ամենամոտ բարեկամն ու մանկության ընկերը եղել է Վազգենը: Արշակյանը նրան զգուշացրել է, որ կնոջ հետ հյուր է լինելու նրանց տանը:

Արշակյանն ու կինը Վազգենենց տուն  են հասել դեպքի օրը՝ հունվարի 18-ին, ժամը 18-ի սահմաններում: Վազգենենց տանը եղել են Վազգենը, նրա քեռին ու տատիկը: Սեղան են նստել, հաց են կերել: Վազգենն ու Արշակյանը, ըստ վերջինիս, խմել են արդեն բացված մեկ շիշ օղի՝ կես լիտրանոց:

Քեռին տնական օղի է խմել:

Ժամը 22-ի սահմաններում Վազգենն Արշակյանին առաջարկել է դուրս գալ՝ մաքուր օդ շնչելու: Ըստ Արշակյանի՝ ինքը չի ցանկացել տնից դուրս գալ, հոգնած էր, չէր ուզում կնոջը մենակ թողնել, բայց Վազգենի «խաթրու» դուրս է եկել:

Քեռին էլ չի ցանկացել, որ նրանք դուրս գան տնից, ասել է՝ մնացեք, նստենք-խոսենք: Բայց Վազգենը պնդել է, որ գնան մաքուր օդ շնչելու:

Վազգենն ու Արշակյանը դուրս են եկել, քայլել են: Այդ ժամանակ Վազգենն ասել է. «Մի հատ աղջիկ եմ հավանել, արի գնանք տեսնենք…»:

Արշակյանն ասել է. «Ուշ ա էլի, պետք չի, ամոթ ա»:

Բայց Վազգենը պնդել է, որ ցանկանում է ուղղակի պարզել, թե որ բնակարանում է ապրում այդ աղջիկը: Նա ասել է՝ դուռը կթակենք, եթե այդ աղջիկը բացի, պարզապես նրան կտեսնենք, կբարևենք ու տուն կվերադառնանք:

Վազգենն ասել է, թե աղջիկը «բոյով, սիրուն-սիրուն, կարիչնիվի մազերով ու աչքերով աղջիկ է»:

Վազգենն ասել է նաև. «Եթե էդ աղջկա հետ գործերս դառնան, ամուսնանալու եմ»: Հակառակ դեպքում Վազգենն ասել է, թե աղջիկ է գտնելու Կապանում, Արշակյանն էլ ասել է, թե այդ հարցում նրան կօգնի:

Արշակյանը հասկացել է, որ Վազգենը աղջկա շենքը մոտավոր է իմացել: Նա հաստատ գիտեր, որ աղջիկը 32 բնակարանում է ապրում, բայց թե ո՞ր շենքում, վստահաբար չգիտեր, ուզում էր ստուգել…

Վազգենն ու Արշակյանը Վազգենենց տանից այդ աղջկա շենք են հասել ոտքով՝ մոտ կես ժամում:

Վազգենը, ըստ Արշակյանի, եղել է կեպիով, օպտիկական ակնոցով ու բաճկոնով: Իրենց մոտ որևէ զենք, դանակ կամ այլ առարկա չի եղել:

«Դանակ պահեմ՝ ի՞նչ անեմ»,- ասաց վկան:

Վազգենի ընտրությամբ նրանք բարձրացել են տվյալ շենքի մուտքերից մեկի երրորդ հարկ: Արշակյանը երևանյան շենքերին ծանոթ չէր, նա գնացել է Վազգենի հետևից:

Երրորդ հարկի աստիճանահարթակը եղել է լուսավորված: Նախ Արշակյանը թակել է 33-րդ բնակարանի՝ ամբաստանյալի բնակարանի դուռը: Բացել է Գագիկը:

«Նորմալ թակել եմ, նորմալ բացել է»,- ասաց Արշակյանը:

Նա Գագիկին հարցրել է, թե ո՞րն է 32 բնակարանը: Գագիկը պատասխանել է, թե չգիտի, իր բնակարանը 33-ն է:

Ըստ վկայի՝ ինքը շնորհակալություն է հայտնել, Գագիկը դուռը փակել է: Այդ ընթացքում Վազգենը «սուս կանգնած էր»:

Հետո Վազգենը թակել է 31 բնակարանի դուռը: Տղամարդ է բացել: Նրան նույնպես հարցրել են, թե ո՞րն է 32 բնակարանը: Տղամարդը պատասխանել է, որ եթե իր բնակարանը 31-ն է, ապա կողքի բնակարանը կլինի 32-ը:

Այնուհետև Վազգենը ծեծել է մեջտեղի՝ հենց 32 բնակարանի դուռը: Ոչ ոք չի բացել: Արշակյանն ասել է՝ ուշ ա, ամոթ ա, արի տուն գնանք: Սակայն Վազգենը նրան չի լսել, նորից թակել է  33 բնակարանի դուռը, որ հարցնի՝ ո՞վ է ապրում կողքի բնակարանում:

Այդ պահին Արշակյանը կանգնած է եղել չորրորդ հարկ բարձրացող աստիճանների վրա:

Ըստ վկայի՝ դուռը նորից կիսաբաց է արել Գագիկը:

Վազգենը ասել է՝ կներես, 32 բնակարանի դուռը չեն բացում, ապեր, կարողա՞ իմանաս՝ ով ա ապրում էդ բնակարանում:

Գագիկն էլ, ըստ վկայի, պատասխանել է՝ չասի՞ չգիտեմ, խի՞ ես նորից դուռը թակում: Վազգենն ասել է՝ խի՞ ես մուննաթ գալիս, արա՛: Գագիկն ասել է՝ սպասեք, գնամ շորերս հագնեմ, գամ ասեմ:

Գագիկը ներս է գնացել, այդ ընթացքում վկան բաճկոնի գրպանից հանել է հեռախոսը, որ զանգի կնոջը: Չի նկատել՝ ինչպես է Վազգենի ու Գագիկի միջև քաշքշոց սկսվել:

Վկան ասաց. «Վազգենն իրա համար կանգնած էր, նա Գագիկի բնակարան չի մտել»:

Արշակյանը հանկարծ լսել է, որ Վազգենն ասել է՝ ա՛ էս ի՞նչ ես անում: Գագիկն ու Վազգենը աստիճանահարթակի վրա՝ Գագիկի բնակարանից դուրս, քաշքշել են իրար: Վազգենը մեջքով եղել է դեպի վկան, իսկ Գագիկը՝ մեջքով՝ դեպի իր բնակարանի դուռը:

Լսելով Վազգենի խոսքերը՝ Արշակյանը «ֆռացել է» նրանց կողմը: Տեսել է, որ հանկարծ Վազգենի դեմքից՝ քթից, արյունը «ֆանտանի պես ֆշշաց ու շպրտվեց»:

Արշակյանը նկատել է, որ արյուն կա նաև Վազգենի որովայնի հատվածում: Նա վազելով իջել է աստիճաններից, մտել է Վազգենի ու Գագիկի մեջտեղը, ձեռքը դրել է Վազգենի փորի այն հատվածին, որն արյունոտ էր: Այդ ժամանակ Գագիկը շարունակել է Վազգենին ուղղված հարված հասցնել, ու դանակի հարվածը դիպել է Արշակյանի ձեռքին:

Արշակյանը վախեցել է, որ նա իրեն էլ կդանակահարի, բռնել է Գագիկի՝ դանակ բռնած «բիլակը», բարձրացրել է: Հետո երկրորդ ձեռքով էլ է բռնել Գագիկի ձեռքը, որ թույլ չտա՝ դանակով իրեն խփի: Այդ ընթացքում Արշակյանն ուշադիր նայել է դանակին, տեսել է, որ դա «բաբըչկա» տիպի արծաթագույն դանակ էր՝  բռնակը՝ ծակ-ծակ…

Արշակյանը Վազգենին հրել է դեպի աստիճանները, նա սկսել է իջնել, բայց Արշակյանը նկատել է, որ Վազգենը չի կարողանում քայլել, ուր որ է՝ կընկնի: Նա թողել է Գագիկի ձեռքը, վազել-բռնել է Վազգենին, սկսել է իջեցնել: Նկատել է, որ Վազգենի մեջքին էլ վնասվածք կա:

Գագիկը նրանց հետևից չի գնացել: Արշակյանն ուշադրություն չի դարձրել, թե Գագիկն ինչ է արել հետո, դանակը մնացել է Գագիկի ձեռքին…

Վկան ասաց, թե տեսնելով՝ արյունը ինչպես «շպրտեց» Վազգենի դեմքից, տեսնելով Վազգենի արյունոտ որովայնը, «պանիկայի» մեջ է ընկել: Իջնելիս սկսել է օգնություն գոռալ: Վազգենին կանգնեցրել է մուտքի դռան հետևում, բայց Վազգենը չի կարողացել կանգնել, նա կիսապառկած դիրք է ընդունել:

Արշակյանը դուրս է եկել բակ, օգնություն է կանչել, առաջին հարկից մի տղամարդ է դուրս եկել, ասել է, թե արդեն շտապօգնություն է կանչել:

Արշակյանը զանգել է Վազգենի քեռուն, ասել է, որ Վազգենին դանակահարել են: Հավաքված մարդկանցից ճշտել է շենքի հասցեն, ասել է քեռուն, ով տասնհինգ րոպեից եկել է այդ բակ:

Տասնհինգ-քսան րոպեից եկել է շտապօգնությունը, բժիշկներն ասել են, որ Վազգենը մահացել է…

Արշակյանին մոտեցել է մի տղամարդ, ասել է, թե ինքը ոստիկան է, ասել է՝ ոչ մի բանից մի վախենա, ցույց տուր, թե որ բնակարանի մոտ է եղել:

Արշակյանը նրա հետ բարձրացել է երրորդ հարկ ու ցույց է տվել Գագիկի բնակարանի դուռը:

Վկան պնդեց, թե երկրորդ հարկի դուռը շփոթմամբ ցույց  չի տվել, միանգամից բարձրացել է երրորդ հարկ՝ արյան հետքերով:

Վկան պնդեց նաև, որ ո՛չ Վազգենը, ո՛չ ինքը Գագիկի բնակարան ներս չեն մտել: Թե ինչպես է Վազգենի օպտիկական ակնոցը Գագիկի հյուրասենյակի մոտ եղել՝ չի պատկերացնում: Ինչպես են Վազգենի արյան ցայտերը բնակարանի ներսում եղել, չի կարող ասել:

Վկան ասաց, թե Գագիկի կնոջը չի տեսել: Նախաքննական ցուցմունքում նա նշել էր, թե դեպքի պահին լսել է կնոջ ու երեխայի ձայներ:

Ամբաստանյալ Գագիկ Աբրահամյանը դժգոհ էր վկայի ցուցմունքից. «Եթե առաջին թակոցից հետո դուռը նորմալ բացեցի, երկրորդ անգամ ի՞նչ էղավ, որ միանգամից հարձակվա… Որը քեզի ձեռ ա տալիս՝ էն ես հիշում… էլ բան չունեմ ասելու…»:

Վկան ասաց, որ իրեն դեպքի վայրից տարել են ոստիկանություն, այնտեղից տարել են իր խմածությունը ստուգելու, հետո նորից տարել են ոստիկանություն ու հարցաքննել են: Ինքը ոստիկանությունից դուրս է եկել հաջորդ օրվա երեկոյան:

Ըստ վկայի՝ ինքը շատ խմած չի եղել, խմել է երեք օղու բաժակ օղի, խմել է կես-կես, խմածը իր վրա այնպիսի ազդեցություն չի գործել, որ ինքը չհասկանա իր կամ մյուսների գործողությունները:

Վկան մասնակցել է ճանաչման ներկայացնելու գործողության ու չի ճանաչել ներկայացված դանակները՝ ասել է, թե դրանցից ոչ մեկը հանցագործության գործիքը չէ:

Վկան ևս մեկ ճանաչման գործողության է մասնակցել ու սխալ է մատնացույց արել Վազգենին դանակահարողին: Այդ ճանաչումից անմիջապես հետո նա հայտարարել է, թե սթրեսային վիճակում է եղել ու սխալվել է:

Ճանաչման երկրորդ գործողության ժամանակ վկան ճանաչել է Գագիկին՝ որպես Վազգենին դանակահարողի: Ասաց, թե նրան ճանաչել է դիմագծերից, դրանք մտաբերել է հետո:

Վկան ասաց, թե Գագիկի բնակարանի մուտքի դռան բռնակին ո՛չ ինքը, ո՛չ Վազգենը ձեռք չեն տվել: Չգիտի, թե այդ բռնակը ինչպես կարող էր ջարդվել:

Վկան պնդեց, որ ինքը Գագիկին չի հարվածել, չի էլ նկատել, որ Վազգենը նրան հարվածած լինի, Վազգենը միայն պաշտպանվել է… Դեպքի պահին ոչ ոք չի հայհոյել: Ինքը չի լսել, որ Գագիկն ասի՝ էս տունս ե՞ք մտնում, ռազբոյ ա՞…

«Չեմ կարա ասեմ՝ ինչու դեպքը տեղի ունեցավ…,- ասաց վկա Արշակյանը:-Ո՞վ էր իմանում, որ կարող ա սենց բան լինի…»:

Ըստ Արշակյանի՝ իր հասկանալով՝ Վազգենը այդ որոնվող աղջկա հետ կապված՝ լուրջ մտադրություններ է ունեցել: «Երևի մոտը պոռթկում էր, ուշ ժամը հաշվի չառավ… Ես ստիպված եմ նրա հետ գնացել… Ոչ մի տեղ ներխուժելու նպատակ չենք ունեցել, եթե այդպիսի նպատակ ունենայինք, ինչո՞ւ պիտի մյուս բնակարանների դռները թակեինք… Ես ի՞նչ ունեի ներխուժելու, կնոջս Երևան էի բերել, որ տանեմ հիվանդանոց…»:

Ականատես վկայի հարցաքննությունը մի քանի ժամ տևեց:

Հրապարակվեց Վազգենի քեռու ցուցմունքը, ով Հայաստանից բացակայում է:

Ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալուց, իսկ նրա շահերի պաշտպանը պարզաբանեց, թե ամբաստանյալը մինչև դատաքննության ավարտը իրավունք ունի ցուցմունք տալու, նա ցուցմունք կտա ամենավերջում, երբ կհետազոտվեն քրեական գործում առկա բոլոր ապացույցները, երբ իրենք կմիջնորդեն մի քանի լրացուցիչ վկաների, այդ թվում՝ ամբաստանյալի մայրիկին հարցաքննել:

Հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 13-ին, կհետազոտվեն գործում առկա ապացույցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում