Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 94 տարեկանում մահացել է հայտնի պոետ Գոնսալո Ռոխասը: Նա այդպես էլ չկարողացավ վերականգնվել կաթվածից հետո, որը տարել էր այս տարվա փետրվարին: Չիլիում նրա մահվան կապակցությամբ հայտարարվել է երկօրյա սուգ: Երկրի նախագահ Սեբաստյան Պինյերան Ռոյասի ընտանիքի անդամներին հայտնել է իր խորին ցավակցությունները` անվանելով պոետին «մեծ հայր, ընկեր և հռչակավոր չիլիացի»: Այս մասին գրում է RBC-ն` հղում անելով BBC-ին:
Նախագահը հավելել է, թե Ռոխասը այն պոետներից է, որ Չիլիին բերել են պոետների երկիր համարվելու հռչակը: Կյանքի ընթացքում Գոնսալո Ռոխասը հրատարակել է բանաստեղծությունների 7 ժողովածու, դարձել է բազմաթիվ մրցանակների դափնեկիր, այդ թվում` Իսպանիայի թագավորի կողմից սահմանված Սերվանտեսի մրցանակի, որը 2004 թ. նրան է հանձնել թագավոր Խուան Կառլոսը:





































