Նախօրեին կրկին կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը` նրա մոտ արյան ճնշման տատանումներ են գրանցվել։ Քաղբանտարկյալի ճնշումը հասել է 200-ի, այնուհետեւ կտրուկ իջել է 120-ի: Ճնշման տատանման արդյունքում խիստ վատացել է Միքայելյանի սրտի աշխատանքը: Այս մասին այսօր տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Նշենք, որ Միքայելյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի









































