Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը կմասնակցի տղամարդկանց Եվրոպայի 2016թ. B դիվիզիոնի առաջնությանը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:
Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կայանալու է 2016 թվականի հուլիսի 16-ից 24-ը: Մրցավայրի անունը և մասնակից երկրների ցանկը հայտնի կդառնա 2016թվականի հունվարին:
Հայաստանի երիտասարդական հավաքականը երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: 2015 թվականին հայ բասկետբոլիստները B դիվիզիոնում անցկացրեցին 7 հանդիպում, որոնցից 3-ում հաղթեցին մրցակիցներին եւ 18 հավաքականների պայքարում գրավեցին 12-րդ հորիզոնականը:
Ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վարկանիշով Եվրոպայում 29-րդ տեղում է:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ մամուլի ծառայության









































