ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) արմատական խմբավորումը և այլ ահաբեկիչներ չպետք է միավորվեն և Սիրիայում իշխանության գան: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«ԴԱԻՇ-ին և մյուս ահաբեկչական կուսակցությունների` ինչպես մենք բոլորս հավատում ենք, չի կարելի թույլ տալ միավորվել և կառավարել Սիրիան»,- ասել է Քերին Վիեննայում ամփոփելով Սիրիայի շուրջ բանակցությունները:
Վիեննայում չի հաջողվել հաղթահարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի շուրջ տարաձայնությունները:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում: Ասադը Սիրիայում ապագա չունի»,- ընդգծել է նա:
Քերին նաև ընդգծել է, որ առկա տարաձայնությունները չպետք է խանգարեն շարժվել քաղաքական կարգավորման ուղղությամբ:
«Ցանկանում եմ նաև ասել, որ ահաբեկչությանը հաղթելու համար պարտադիր չէ Ասադի հետ միությունը»,- հավելել է նա:
Քերիի խոսքերով` «ԱՄՆ-ը չի պատրաստվում կառավարել Սիրիայում քաղաքական գործընթացը, մենք հավատում ենք, որ սիրիացիներն իրենց պետք է կատարեն իրենց ընտրությունը»









































