Քորթնի Ուիլսոնն ու Թեյլոր Գերեիրոն` Լոս Անջելեսից, ոստիկանի դեմ դատական հայց են ներկայացրել, երբ նա ձերբակալել է նրանց Հավայան կղզիների առևտրի կենտրոններից մեկում համբուրվելու համար, որտեղ աղջիկները վայելում էին իրենց արձակուրդը, գրում է BuzzFeed-ը:
Հայցն ուղարկվել է ԱՄՆ դաշնային դատարան երեքշաբթի օրը` հոկտեմբերի 27-ին: Դրանում 25-ամյա Ուիլսոնն ու 21-ամյա Գերեիրոն հայտարարել են, որ Բոբի Հարիսոնը 2015-ի մարտի 3-ին իրենց ձերբակալել է զգացմունքները հասարակայնորեն ցուցադրելու համար Օահու կղզում գտնվող Foodland մթերային խանութում:
Գնումներ կատարող ոստիկանը նրանցից պահանջել է դադարեցնել նման վարքագիծը` սպառնալով ձերբակալությամբ: Երբ աղջիկները չեն ենթարկվել, ոստիկանը հրել է Գերեիրոյին, ով ընկել է, իսկ Ուիլսոնին գետնին է գցել` ասելով, որ ձերբակալված է իրավապահ մարմնի վրա հարձակվելու համար:
Զույգը մեղադրվել է քրեական հանցագործության մեջ, սակայն 5 ամիս անց մեղադրանքը հանվել է:
Ոստիկանին տուգանք է սպառնում, քանի որ նա զույգի նկատմամբ ագրեսիա է դրսևորել սեռական կողմնորոշման համար:







































