«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ արդյոք այսօրվա հանրահավաքը արդարացրե՞ց ձեր սպասելիքները, ասաց. «Անկեղծորեն ասում եմ՝ իմ սպասելիքներն արդարացան: Հաշվի առնելով այսօրվա եղանակային պայմանները՝ կարծում էի, թե մասնակցությունը շատ քիչ կլինի: Սակայն, ինչպես տեսանք, քաղաքացիները իսկապես լի են պայքարելու ավյունով»:
Ա. Մուսախանյանը չի բացառում «Նոր Հայաստանի» հետ միասնական գործողությունները:
««Ոչ»-ի հիմնական ռեսուրսը քաղաքացին է: Իսկ իշխանությունները, ի տարբերություն մեզ, չունեն սոցիալական հենարան: Եթե մեր քաղաքացին իր և իր երեխաների ապագան չվաճառի 5000 դրամով, ես վստահ եմ՝ դեկտեմբերի 6-ին մենք կունենանք աննախադեպ իրավիճակ»,- ընդգծեց Ա. Մուսախանյանը:
Պատասխանելով հարցին՝ ո՞րն է իրենց տարբերակը՝ բոյկոտե՞լ հանրաքվեն, թե՞ գնալ և «ոչ» ասել, Մուսախանյանն ասաց, որ իրենք երկրորդ տարբերակի կողմնակիցն են. «Որքան շատ քաղաքացի գնա և «ոչ» ասի, այնքան «այո»-ի ռեսուրսը կպակասի»:












































