Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 140 –ամյակը: Չնայած անձրեւային եղանակին, Գյումրիում քաղաքային իշխանությունները,արվեստասեր հասարակության ներկայացուցիչներն ու պարզ գյումրեցիները ծաղիկներ խոնարհեցին Թատերական հրապարակում գտնվող մեծ վարպետի արձանին, այնուհետ մասնակցեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառմանը:
Նշենք, որ հոբելյանական օրվա առիթով կազմակերպվել էր «Գիրը հոգևոր հաց է» խորագրով փառատոն: