Կրակովի շրջանային դատարանը հրաժարվել է թույլտվություն տրամադրել ռեժիսոր Ռոման Պոլանսկիին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է TVN24 հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է՝ նիստն անցել է առանց Պոլանսկիի մասնակցության։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոլանսկին Կրակովից Փարիզ է թռել՝ չսպասելով դատարանի որոշմանը։
ԱՄՆ-ում ռեժիսորի դեմ անչափահասի բռնաբարության մեղադրանք է առաջադրվել։ Դեպքը տեղի է ունեցել 1977 թվականին։









































