Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես փետրվար ամսվա «ոչ»-ը դարձավ «այո», պատգամավորը պատասխանեց՝ նշելով, որ ԲՀԿ-ն երբեք դեմ չի եղել սահմանադրական փոփոխություններին, պարզապես ասել է, որ ժամանակը չէ: «Փետրվարին, հունվարին, դեկտեմբերին և այլն մենք չենք ասել, որ դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, մենք ասել ենք, որ պահը չէ, իսկ պահը կարող է նույնիսկ վաղը գալ: Երբ ասում ենք կիսանախագահական կառավարման համակարգ, այդ կեսը պետք է լինի խորհրդարանը, սակայն խորհրդարանի դերը չի համապատասխանում այդ վիճակին: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, պետք է մարդկանց ցույց տալ, որ կառավարման մոդելի փոփոխությունը բերելու է իր վիճակի փոփոխությանը»,- շարունակեց նա:









































