Լուգանսկի մարզի Սվատովո քաղաքի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել, որին հաջորդել են արկերի պայթյունները։ Ավելի քան 30 բնակելի շինություն է վնասվել՝ հայտարարել է Լուգանսկի ռազմաքաղաքացիական գերատեսչության ղեկավարի տեղակալ Յուրի Կլիմենկոն՝ փոխանցում է hromadske.tv-ն։
«Քաղաքում վնասվել են ինը՝ 5-հարկանի, վեց՝ 4-հարկանի, քսան՝ եռահարկ շենքեր»,- ասել է նա։
Արկերից մեկն ընկել է բնակավայրից 24 կմ հեռու՝ երկաթգծերի վրա, ինչի հետևանքով Խարկովի ուղղությամբ գնացքների երթևեկությունը դադարեցվել է։
Խանութի վրա արկի անկման հետևանքով մեկ աշխատող է զոհվել։ Այլ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։








































